ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 գործարանի և ուսումնական կենտրոնի նկատմամբ
Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել երկու ռուսական ընկերության և զինվորական ուսումնական կենտրոնի նկատմամբ՝ մեղադրելով վերջիններիս Իրանում, Սիրիայում և ԿԺԴՀ-ում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ԱՄՆ ազգային օրենքի խախտման համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, համապատասխան ծանուցումը Պետքարտուղարությունը տեղադրել է ամերիկյան կառավարության Դաշնային գրանցամատյանում: Ինչպես հետևում է փաստաթղթից, պատժամիջոցների սահմանման մասին որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 14-ից:
«Սև ցուցակում» ընդգրկված են չինական և սիրիական մի շարք իրավաբանական անձինք, ինչպես նաև ՌԴ կազմակերպություններ՝ Գատչինայի զենիթահրթռիային զորքերի ուսումնական կենտրոնը, Տուլսկի ինժեներային բյուրոն և «Ավանգարդ» մոսկովյան մեքենաշինական գործարանը: