Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Երևանի դպրոցներում ուղղորդված ընդունելություն չի կարող լինել. հանդիպում տնօրենների հետ

Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկեց առցանց հայտագրման համակարգը: Կարճատև տեխնիկական խնդիրները անհանգստությունների տեղիք տվեցին: Այս և այլ խնդիրների, նաև կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Պետությունը մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք առաջին հերթին բխում են գործընթացներն էլ ավելի թափանցիկ դարձնելու, արդարությունը վերակագնելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու համար:Խնդրում և պահանջում եմ, որպեսզի լինեք պետության և համայնքի առաջադրած խնդիրների հավասարազոր կրողն ու գործընթացների պատասխանատուն»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:

Առաջին դասարանցիների ընդունելության փոփոխված կարգի մասին խոսելիս էլ նշվեց համակարգում առաջացած խնդիրը, որի պատճառով ծնողները կարճ ժամանակ չեն կարողացել գրանցել երեխաներին, վերացվել է: Առցանց տարբերակով հերթագրված երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցներն էլ պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը:

«Ծնողներն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով գալիս են դպրոց՝ ասում եք փին- կոդերը բերեք: Դուք ինչ գործ ունեք դրանց հետ: Տնօրեններն արհեստական խոչընդոտում են՝ հետ ուղարկելով ծնողին: Բացի այդ, ինչի՞ համար եք պահանջում ավելորդ փաստաթղթեր, որ երեխան գրանցումից դու՞րս գա: Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունեք, բայց այդպես մի արեք»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Հերթագրման նոր համակարգի գործարկումից հետո շատ ծնողներ քաղաքապետարան ու նախարարություն սկսեցին դիմել՝ խնդրով, որ իրենց նախընտրելի դպրոցներում տեղեր չկան: Ոլորտի պատասխանատուներն այս ուղղորդումը համարում են արհեստական:

«Երևանի քաղաքապետարանում պետք չի փնտրել հարցերի պատասխաններ, որոնք չեք ստացել ԿԳՆ-ում և հակառակը, որովհետև այս երկու կառույցները սերտ համագործակցում են, և ունեն մեկ ընդհանուր քաղաքականություն: Մենք այլևս չենք կարող միջամտել մի գործընթացի, որն իրականացվում է էլեկտրոնային համակարգով, և պետք է չէ փնտրել այլ միջոցներ»,-նշեց Տիգրան Վիրաբյանը:

«Մենք պետք է դուրս գանք, այն արատավոր իրավիճակից, երբ որոշ օլիգարխիկ դպրոցներում երեխաներն ընդունվում էին ծանոթ, բարեկամ, հարևան, իշխանության միջնորդությամբ: Այդպես այլևս չի լինելու: Եթե դուք գիտեք, որ ձեր լիմիտները սպառվել են, ինչու եք ծնողին ուղղորդում նախարարություն: Օրինակ, խոսքը վերաբերում է Չեխովի անվան դպրոցի տնօրենին: Տիկին Սարուխանյան, ինչու եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում և ծնողներին ուղղորդում նախարարություն: Այո, օրենքն ասում է, որ բոլորի համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Որտեղ հանիրավի ուղղորդումներ կլինեն դեպի քաղաքապետարան կամ նախարարություն, տնօրենները պետք է նկատողություն ստանան՝ իրենց պարտականությունները չկատարելու համար»,-ասաց է ԿԳ նախարարը:

Չեխովի անվան դպրոցի տնօրենը նկատեց, որ իրենք չեն ուղղորդել, այլ ողջունում են բարեփոխումներն ու քայլում են ժամանակին համընթաց:

Հերթագրման նոր կարգի հետ կապված մի խնդիր էլ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է բարձրաձայնում և խնդրում այն ուսումնասիրել. ծնողները նախընտրում են երեխային տանել այն դպրոց, որտեղ արդեն հաճախում է ընտանիքի մյուս երեխան կամ երեխաները: Տեղ չլինելը ծնողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

Հանդիպմանը խոսվեց նաև դպրոցների կառավարման խորհուրդների կազմի ու խորհրդի նախագահի ընտրության մասին: Նշվեց. նիստերը չեն կարող անցկացվել մի քանի րոպեում, և չեն կարող միշտ նախագահներ ընտրվել դպրոցի փոխտնօրենները կամ էլ դպրոցի անձնակազմից որևէ մեկը: Կառույցի գործառույթները նախարարությունը նախատեսում է ընդլայնել: Կընդլայնվեն նաև ծնողների պարտավորությունները՝ այդկերպ հեշտացնելով դպրոցների գործը: Բարեփոխումները գործնական փուլ կմտնեն արդեն հաջորդ ուսումնական տարում: Մինչ այդ, առջևում «Վերջին դասն» է: Տնօրենները ևս մեկ անգամ զգուշացվեցին՝ լինել ուշադիր և բացառել դրամահավաքության ցանկացած դեպք ու անգամ փորձ:

The post Երևանի դպրոցներում ուղղորդված ընդունելություն չի կարող լինել. հանդիպում տնօրենների հետ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России