Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Ոստիկանն ասաց, որ տղայիս սպանողը ոստիկան է, բայց չեմ իմանում ով էր, անուն չեմ կարող տալ». դատարանում հարցաքննվեց Յուրի Տեփանոսյանի հայրը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝դատավոր Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը: Այսօրվա դատական նիստին տեղի ունեցավ վկաների հարցաքննությունը:

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց ՊՊԾ գնդի զավթման ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը:  Նա ասաց, որ դատարանը նրան հրավիրել է որպես վրա, ամբաստանյալներին չի ճանաչում, որևէ հարաբերության մեջ չի գտնվում նրանց հետ, ներկաներից ճանաչում է հարսին՝ միմյանց հետ լարված հարաբերություններ ունեն, վերջին շրջանում:

Դատարանը տեղեկացրեց նրան իր պարտավորությունների ու իրավունքների վերաբերյալ և անցավ հարցաքննության:

Տեփանոսյանի հայրը պատմեց. «2016-ի հուլիսի 30-ին հարսս խուճապի մատնված ասաց, որ Յուրային խփել են, գնացինք այդ հատված՝ ՊՊԾ գնդի հետևը: Պավլիկին, տղին, «Ծռերին» հայհոյել եմ վատ հայհոյանքներով: Այնտեղից մի ոստիկան մոտիկացավ և ասաց՝ մի հայհոյի, քո տղային իրենք չեն հայհոյել, հիմա քո հայհոյանքի համար քեզ կխփեն իրենք: Հարցրի, թե ուր է որդիս, ասաց՝ որդիդ վիրավոր է կողքից, տարել են Էրեբունի հիվանդանոց: Անցավ մի երկու ժամ, եկա տուն, հետո գնացի այնտեղ, որտեղ, ասում էին, որ խփել էին որդուս: Յուրայիս ընկերներից, ովքեր ծառայում էին, հետս եկել էին: Հետո պլանշետով ցույց տվին, նայեցի, որ մեքենայի վրա մեծ անց կա՝ որ հավաքեինք, կես դույլ ապակի կլիներ: Յուրայիս հետի ոստիկաններից զանգում են այդտեղ, ասում են՝ հերը «բիճ մարդ ա, ջոկեց, որ ստեղ մի բան էն չի»:

Պարոն Մակյան, ինչ ասում եմ, իմ գլխով եմ պատասխանատու: Քշինք հետ եկանք, ասին՝ ով ով ա, ասի՝ Յուրայի պապան ա, եկել եմ շուշեքը նայեմ, ասեց՝ շուշեք ավլեցինք-թափեցինք, ասի՝ ո՞նց թափեցիք, դեռ հինգ րոպե չի անցել, ասաց՝ վերևից կարգադրեցին: Դա պատուհանի շուշա էր, եվրոպատուհի, իսկ «գայի պլաշադկայում» մեքենայի շուշա կար: Դրա հաջորդ օրը զանգեցինք, ասացին՝ արի, տղայիդ հերձելու են: Ես չգնացի, ասի՝ ուշքս կգնա, այլ մարդ ուղարկեցի»:

Ինչ վերաբերում է դեպքին հաջորդող օրերին, ապա ըստ վկայի՝ հուղարկավորության ժամանակ իրենց տան մոտ տեսախցիկ են դրել, քանի որ իրենց ասել են՝ այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է գալու, նաև՝ Վիտալի Բալասանյանը: Տեփանոսյանի հայրը նաև դատարանին հայտնեց, որ իր որդու հրամանատարը՝ Գուրգեն Գրիգորյանը, ևս այցելել է իրենց:

«Նրան հարսս ասաց՝ էս էիր ուզո՞ւմ, մարդուս գլուխը կերար, հանգստացա՞ր: Երանոսյան գեներալն էլ էր էնտեղ, ասեց՝ էդ ի՞նչ ես արել էս օջախին, որ կինն էսպես վրդովված է, որ ուզում է վիզդ կտրի: Ես դուրս եկա, չմնացի էդտեղ: Երանոսյանը վերջում ասեց՝ ինչո՞ւ, նման տղային ժերտվա ե՞ն տալիս: Տղուս սպանելուց հետո ասել եմ, որ ոստիկաններն են խփել տղիս, ոչ թե «Սասնա ծռերը»,-ասաց վկան:

Այնուհետև հարցեր տվեց մեղադրող կողմը, որոնց ի պատասխան Վահրամ Տեփանոսյանն ասում էր, թե մանրամասներ չի հիշում: Մեղադրող դատախազի հարցին, թե երբ ասում է, որ դեպքի վայրում մեկ ոստիկան իրեն ասել է, որ ոստիկաններն են խփել Յուրի Տեփանոսյանին, դրանից հետո էլ նշել է, որ հիվանդանոցի մոտ իրեն ճանաչող անձինք էլի նույն բանն են ասել, այդ մարդկանց վերաբերյալ տվյալներ ունի՞, Տեփանոսյանի հայրն ասաց. «Ասում էին՝ հոպար ջան, տղայիդ գլուխը կերան: Չեմ իմանում»:

Դատախազի հարցին, թե ովքե՞ր են եղել նրանք, Տեփանոսյանն ասաց. «Հիմա ասենք, թե չեմ կարա ապացուցեմ, ինչու եմ մեղավոր, չեմ կարող ապացուցել, որ ինձ թեթև զգամ: Երեք տարի է դատ է գնում, կարող եք ապացուցել, որ Սմբատ Բարսեղյանն է խփել որդուս»:

Դատարանը միջամտեց՝ նշելով, որ իրեն կանչել են, որպեսզի իրեն հայտնի փաստերը նաև դատարանին հաղորդի: Դատարանը հարցրեց՝ եթե մարդն իրեն անունով է դիմել, ուրեմն իրեն ծանոթ է, ո՞վ է այդ մարդը, որ հիվանդանոցի մոտ նման բան է ասել, Տեփանոսյանը պատասխանեց. «Շատ մարդ կար, անուն չեմ կարող տալ»:

Հարցաքննվեց նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը՝ Մերի Մկրտչյանը: Նա ասաց, որ հիվանդանոցում՝ վիրավորված եղբորը հարցրել է, թե իրեն խփողն արդյոք ոստիկա՞ն է եղել. «Եղբայրս ասաց՝ոչ, ոստիկան չի եղել կրակողը, այլ «Սասնա ծռերի» անդամներից: Գագիկն ասաց, որ կրակողը շատ մոտիկից է եղել, ասաց՝ թևս պոկվեց, կախվեց: Բերել են կապել են, իսկ հետո երկար ժամանակ անց նոր թողել են, որպեսզի դուրս գա ՊՊԾ գնդի տարածքից»: Նա նաև ասաց, որ բժիշկները հարազատների թույլ չեն տվել երկար խոսել վիրավորի հետ:

Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հունիսի 5-ին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России