Մելանյա Թրամփը Ճապոնիայում անցկացրած 4 օրվա ընթացքում մոտ 20 000 դոլարի հագուստ է կրել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփն ավարտել են Ճապոնիա կատարած քառօրյա այցն ու Վաշինգտոն վերադարձել:
Այս կապակցությամբ բրիտանական Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 49-ամյա տիկին Թրամփի ոճային ընտրություններին՝ ցույց տալով Տոկիոյում գտնվելու օրերին ինչ հագուստներ է կրել նախկին մոդելն ու որքան են դրանք արժեցել:
Ըստ պարբերականի տվյալների՝ Մելանյա Թրամփը չորս օրում մոտ 20 000 դոլարի բրենդային հագուստ է կրել: Ի դեպ, այս գումարը չի ներառում առաջին տիկնոջ կրած կոշիկների, գոտիների, ակնոցների արժեքները: