Լինեկերի կոչն Արսենալին. տոնել հաղթանակը Մխիթարյանի խաղաշապիկով
Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Գարի Լինեկերը կարծիք է հայտնել, թե այսօր Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու դեպքում «Արսենալի» ֆուտբոլիստներն ինչպես կարող են տոնել հաղթանակը.
«Հաճելի կլինի, որ հաղթանակի դեպքում «Արսենալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը ներկայանա Մխիթարյանի խաղաշապիկով»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում:
Հավելենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա այսօր. Երևանի ժամանակով ժամը 23-00-ին «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք խաղին՝ անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով:
The post Լինեկերի կոչն Արսենալին. տոնել հաղթանակը Մխիթարյանի խաղաշապիկով appeared first on ԳԱԼԱ.