Եվրոպայի չեմպիոն ծանրամարտիկը գողություն է կատարել Մոսկվայի սուպերմարկետից
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ադամ Մալիգովը մոսկովյան սուպերմարկետներից մեկում գողություն կատարելու պահին բռնվել է, տեղեկացնում է lenta.ru-ն:
Խանութի պահնորդները տեսահսկման սարքերով տեսել են գողության պահը եւ կանգնեցրել են մարզիկին: Վերջինս փորձել է գողանալ մոտ 6 հզր. ռուբլի արժողությամբ մթերք: Մալիգովը նախ փորձել է կռվել պահնորդների հետ, սակայն ժամանակին մտափոխվել է:
Դեպքի վայր են ժամանել իրավապահները, ովքեր մարզիկին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Այնտեղ նա մի քանի ժամ է անցկացրել եւ ստորագրությամբ ազատ է արձակվել: Այժմ նրա հեռախոսն անջատված է: Մալիգովը չի ներկայանում քննիչներին, եւ առաջիկայում նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի:
Մարզիկը Չեչնիայի հանրապետությունից է: Նա ՌԴ ծանրամարտի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնություններին: 2017թ.-ին 94 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մալիգովը նաեւ մի շարք երիտասարդական մրցաշարերի հաղթող է:
Աղբյուր՝ lenta.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post Եվրոպայի չեմպիոն ծանրամարտիկը գողություն է կատարել Մոսկվայի սուպերմարկետից appeared first on ԳԱԼԱ.