Զելենսկին պատմել է իր նախագահության օրոք Պուտինի հետ ունեցած «ամենաբարդ զրույցի» մասին
Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին պատմել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, մեկնաբանելով Ռուսաստանում կալանավորված ուկրաինացիների վերադարձը՝ Զելենսկին հիշել է Պուտինի հետ մեկ ամիս առաջ ունեցած հեռախոսազրույցը:
Նախագահները հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 7-ին: Ինչպես հաղորդել են Կրեմլից, նրանք քննարկել են Ուկրաինայի հարավարևելյան հատվածում տիրող հակամարտության կարգավորումը: Մասնավորապես, Պուտինն ուկրաինական կողմին կոչ է արել դադարեցնել բնակելի թաղամասերի գնդակոծությունը, ինչը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում:
Նախագահները նաև պայմանավորվել էին ակտիվացնել աշխատանքները կալանավորված անձանց վերադարձնելու ուղղությամբ: Ավելի ուշ Զելենսկին այս հեռախոսազրույցը Պուտինի հետ անվանել էր ամենաբարդը երկրի ղեկավարի պաշտոնում:
«Մենք պայմանավորվել էինք մեր երկխոսության ապաարգելափակման առաջին փուլի և պատերազմի դադարեցման առաջին փուլի, ինչպես նաև մեր զինվորականներին վերադարձնելու մասին»,- Ուկրաինայի առաջնորդին մեջբերում է УНИАН-ը:
Այսօր ազատ արձակված ռուս և ուկրաինացի քաղաքացիների ինքնաթիռները կողմերի միջև պայմանավորվածության համաձայն վայրէջք են կատարել ՌԴ-ի և Ուկրաինայի մայրաքաղաքներում: