Մինչև տարեվերջ ներկրվող 10.000 ավտոմեքենա չի հասցնի հատել ՀՀ սահմանը․ Մ․ Մելքումյան (տեսանյութ)
Մինչև տարեվերջ 10.000 մեքենա չի հասցնի հատել ՀՀ սահմանը։ Այս մասին այսօր Նորագավիթի մաքսատանն ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։ Նա Հարկային օրենսգրքում այս առիթով փոփոխություններ է առաջարկում։
2020 թվականի հունվարի 1–ից սկսած 3-րդ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները մաքսազերծվելու են ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխան: Հունվարի 1-ից կտրուկ աճելու են 3-րդ երկրների երկրորդական շուկայի ավտոմեքենաների մաքսատուրքերը։
ԱԺ պատգամավորն այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը զրուցել է ավտոներկրողների հետ, ներկայացրել իր առաջարկները։ Ըստ այդ առաջարկությունների՝ հարկային արտոնություն պետք է տրվի 8-10 տարվա արտադրության ավտոմեքենաներին:
«Տարվա սկզբին օրական ներկրվում էր մոտ 200-250 մեքենա։ Այժմ օրական ներկրման թիվը գերազանցում է 1000 մեքենան։ Սրանով պայմանավորված, պետական բյուջե է մտնում 300 մլն դոլար։ Որպեսզի ավտոներկրողները գործազուրկ չմնան, առաջարկում եմ 20% ԱԱՀ-ն մեկ տարով հետաձգել, դա կգանձվի որպես ֆիզիկական անձ գրանցվածներից»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Ավտոներկրողները ցանկանում են, որպեսզի հարկային արտոնություն տրվի 8-10 տարվա արտադրության մեքենաներին։
Մանրամասները՝ տեսանյությում։