Երեւանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց
Երեւանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել եւ տեսանյութ է հրապարակել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երեւանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, եւ կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը»,- հայտնել է Կարապետյանը:
The post Երեւանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց appeared first on ԳԱԼԱ.