Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է․ Խաչատուր Սուքիասյանը՝ որդու ամուսնության մասին
Գործարար Խաչատուր Սուքիասյանի,ում որդին այսօր ամուսնացել է Գագիկ Ծառուկյանի դստեր հետ, ֆեյսբուքի իր էջումգրել է․
Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:
Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից:
Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:
Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար:
The post Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է․ Խաչատուր Սուքիասյանը՝ որդու ամուսնության մասին appeared first on ԳԱԼԱ.