Հրապարակվել է «Եկատերինա Մեծ» հեռուստասերիալի ամբողջական թրեյլերը՝ Հելեն Միրենի մասնակցությամբ (տեսանյութ)
Ամերիկյան HBO հեռուստաընկերության յութուբյան ալիքում հրապարակվել է «Եկատերինա Մեծ» մինի-հեռուստասերիալի առաջին ամբողջական թրեյլերը:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, սերիալում կներկայացվեն ռուս կայսրուհու կառավարման վերջին տարիները: Ինչպես հայտնի է, պատմական դրամայում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է օսկարակիր դերասանուհի, բրիտանուհի Հելեն Միրենը:
Նշվում է, որ սերիալի ռեժիսորն է Ֆիլիպ Մարտինը, որը հայտնի է «Թագը» հեռուստանախագծի նկարահանումներով:
Սերիալը բաղկացած կլինի 4 մասից: Պրեմիերան HBO-ի եթերում նախատեսված է հոկտեմբերի 21-ին: