Ալբանիայի փոխարեն հնչել է Անդորրայի հիմնը․ ներողություն են խնդրել Հայաստանից․ շիլաշփոթ` Ֆրանսիայում
Armsport-ը գրում է.
Տարօրինակ միջադեպ է գրանցվել Ֆրանսիա-Ալբանիա հանդիպման մեկնարկին ընդառաջ։ Հյուրերի հիմնի փոխարեն ստադիոնում հնչել է Անդորրայի պետական օրհներգը։ Այս մասին հաղորդում է Virgin Media Sport-ը։
Միջադեպից հետո ստադիոնի հաղորդավարը ներողություն է խնդրել Հայաստանից՝ Ալբանիան շփոթելով մեր երկրի միջազգային անվանման՝ Armenia-ի հետ։ Միջադեպի արդյունքում Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են սկսել խաղը, քանի դեռ ստադիոնում չի հնչել իրենց պետական հիմնը։
Առաջին կեսից հետո Ֆրանսիան հաղթում է 2-0 հաշվով։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության ընթացքում նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև Հայաստանում։