Շտայնմայեր.«Գերմանիան Վրաստանի եվրատլանտյան ինտերգրման գլխավոր աջակիցներից է»
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել երեկ:
Անդրադառնալով Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների Նյու Յորքում կայացած վերջին հանդիպմանը՝ Շտայնմայերը նշել է, - «Լավ է, որ Ռուսաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակում շփման խողովակները վերականգնվել են: Վրաստանը անկախ է գործում, դրա հետ մեկտեղ վայելում է գործընկերների աջակցությունը: Գերմանիայի համար ավելի քան հստակ է, որ տարածքային ամբողջականությունը այն սկզբունքն է, առանց որի Եվրոպայում խաղաղությունն անհնարին է»: