Աշխարհի «թաքնված» վայրերը, որտեղ կարելի է վայելել մաքուր օդն ու բնությունը (լուսանկարներ)
Յուրահատուկ ու գեղեցիկ տեսարաններ, անծայրածիր սարահարթեր, հսկայական սառցաբեկորներ. MSN-ն առաջարկում է ծանոթանալ շատերի աչքից թաքնված, գողտրիկ վայրերին:
Պատագոնիա, Չիլի / Արգենտինա
Հարավային Ամերիկայում միջին կայնոզոյան նստվածքային և հրաբխային շերտերից, ինչպես նաև մորենային ու ջրասառցադաշտային նստվածքներից կազմված բնամարզը հայտնի է իր ինքնատիպ ու յուրօրինակ բնապատկերով, խոր կիրճերով ու սառը եղանակային պայմաններով:
Պատագոնիա, Չիլի / Արգենտինա
Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Լոս Գլասիարես ազգային պարկը հայտնի է իր Պերիտո Մորենո անունով աներևակայելիորեն գեղեցիկ սառցադաշտով:
Նամիբիա
Աֆրիկայի հարավարևմտյան մասում գտնվող Նամիբ անապատը, որի անվանումը ծագել է բնիկ նամա ցեղի անունից:
Օման
Հյուսիսային Օմանի բնապատկերն աչքի է ընկնում բարձրադիր լեռներով, յուրահատուկ ռելիեֆներով, ինչպիսիք են՝ Բիմմահ Սինքհոլ կրաքարային ռելիեֆը՝ փիրուզագույն ջրով:
Ալբանիա
Բալկանյան թերակղզու արևմտյան մասում տեղակայված պետությունը, որտեղ վերջին մի քանի տարիներին մեծ թափ է առել զբոսաշրջությունը, հայտնի է իր գողտրիկ ու յուրօրինակ վայրերով, ինչպիսիք են՝ Կոման լիճը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն համարվող Բերատ զարմանահրաշ քաղաքը, որտեղ տները կառուցված են բլրի լանջին:
Բրիտանական Կոլումբիա
Haida Gwaii-ն հնագույն կանադական արշիպելագ է, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ։ Թարգմանաբար անվանումը նշանակում է «Մարդկանց կղզիներ»։ Ինչպես նշում է աղբյուրը, սա մի գողտրիկ վայր է, որը Կանադան «թաքցնում է» աշխարհից։