Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարը՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով». Յուրի Ջորկաեֆ (տեսանյութ)

Vnews-ը զրուցել է ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆի հետ:

-Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար և շնորհավորում ենք FIFA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կկիսվե՞ք զգացողություններով:

-Այո, վերջերս ես դարձա FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ է խորհելու, թե ինչպես զարգացնել ֆուտբոլը այն տեղերում, որտեղ դա բարդ է անելը կամ, որտեղ ընդհանրապես չկա ֆուտբոլ: Հիմնադրամի ծրագրերը կուղղվեն այն համայնքներին, մարդկանց և երեխաներին, որոնք, ցավոք, չունեն ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն, չունեն կրթություն  և իրենց կյանքում հաճելի պահեր ունենալու հնարավորություն: Մենք ծրագրում ենք մեծամասշտաբ միջոցառումներ ամենուր: Եվ քանի որ ՖԻՖԱ-ն հնչեղ անուն է և հզոր կազմակերպություն, հիմնադրամն էլ պետք է լինի այդ բարձունքին: Այսպիսով, ներկայումս իմ գործն է՝ գնալ այնտեղ, որտեղ մարդիկ պահանջում են, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարծում ենք, որ մեր ներգրավվածությունն ու միջամտությունն անհրաժեշտ են:

 -Կպատմե՞ք՝ որն է այս անգամ Հայաստան այցի Ձեր առաքելությունը:

-Ինչպես գիտեք, արդեն մեկ տարի է, ինչ ես Softonstruct կոչվող հայկական ընկերության դեսպանն եմ: Այն պահից ի վեր, ինչ ես ծանոթացա այս ընկերության սեփականատիրոջ՝ Վիգենի հետ, մենք շատ մտերմացանք և բարեկամացանք և ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում գալ Հայաստան, ես առիթը բաց չեմ թողնում՝ գալու և լինելու իր կողքին, ներկայացնելու այս հոյակապ ձեռնարկատիրոջը և մարդուն և այն ամենը, ինչ  նա անում է երկրի համար, Ինձ համար դա շատ կարևոր է:

Այսօր ես Softconstruct-ի անունից հրավիրված եմ WCIT-ին: Անհավատալի բան է: Եվ այն, որ WCIT Հայաստանում է, դա ուղղակի արտակարգ է: Ես տեսնում եմ մարդկանց ոգևորությունն ու հուզմունքը: Կան շատ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, սա շատ կարևոր է, քանի որ տեխնոլոգիան է, թերևս, Հայաստանի ապագան: Հունիսին, երբ ես Հայաստանում էի, առիթ ունեցա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ ճամփորդության գնալու: Գնացինք Վանաձոր՝ մրցանակներ պարգևելու երիտասարդ ստեղծարարներին և ձեռներեցներին:



Երևանից Վանաձոր ճանապարհը մեքենայով տևեց երկուսուկես ժամ, և նախարարն ինձ բացատրեց, թե տեխնոլոգիան ինչ կարող է տալ Հայաստանին, և թե ինչքան լավ կողմնորոշում և տաղանդ ունեն հայերը  այս ոլորտում: Նա ինձ բացատրեց ամեն ինչ, և ես ինքս էլ տեսնում եմ ու ինչով հիանում: Կա  ապագա, և կան լավ նախադրյալներ և ծրագրեր երկրի համար, երիտասարդության, Softconstruct-ի նման ընկերությունների համար, որոնք աշխատում ու զարգանում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Այսպիսով, վերադառնամ WCIT- ին, և ասեմ, որ չնայած որ ես այս ոլորտից չեմ, բայց ես հասարակական գործիչ եմ, և կարևորում եմ իմ՝ այստեղ ներկա գտնվելն ու ՀՀ կառավարության այսպիսի նախաձեռնություններին աջակցելը:

 -Ունե՞ք արդյոք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կամ գուցե կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պլաններ:

-Ես հիմա ՖԻՖԱ-ում եմ և ՖԻՖԱ-ն շատ է աջակցում  Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիային: Վերջերս ՖԻՖԱ-ն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքեց զարգացման պայմանագիր:

Հաջորդ 5 տարիների ընթացքում կիրականացվի ավելի քան 50 փոքր ֆուտբոլային դաշտերի ստեղծում և բարեկարգում, նպատակն այն է, որ բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր Երևանում չեն բնակվում, ամբողջ հայ բնակչությանը՝ հնարավորություն տրվի ֆուտբոլային դաշտ ունենալու: Այս ծրագիրը շատ հավակնոտ է, այն 90%-ով ֆինանսավորվում է ՖԻՖԱ-ի կողմից, և դա մի բան է, որը ստորագրվել է նախքան իմ ժամանումը, բայց, ես ներկա եմ, որպեսզի այն իրագործվի և հենց այն բանի համար, որ Հայաստանը զարգանա նաև սպորտով, քանի որ ես հավատում եմ, որ սպորտը դարձել է զարգացումն ապահովող բավականին անհավատալի գործիք, և Հայաստանում անհրաժեշտ է ունենալ ավելի շատ ենթակառուցվածքներ և ավելի շատ միջոցներ՝ հայ երիտասարդներին, բոլոր երիտասարդ աղջիկներին և տղաներին, միշտ շատ կարևոր է նշել աղջիկներին և տղաներին համախմբվելու սպորտի շուրջ: Սպորտի, որն, ինչպես ասացի, համախմբում է,  կրթում  է և կապում մարդուն հասարակության հետ: Ֆուտբոլը շատ կարևոր է: Դրա համար էլ այն ամենը, ինչ տեղի է ունենալու Հայաստանում ֆուտբոլի ոլորտում՝ անկախ նրանից, ես ներգրավված կլինեմ, թե ոչ, միշտ ուշադիր կլինեմ:

-Վերջերս հրատարակվել է Ձեր մասին պատմող գրքի հայերեն տարբերակը, տեղյա՞կ եք արդյոք և ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Շատ պատվաբեր է և անհավատալի, երբ նայում եմ այս գրքին, որը ես տեսա խանութի ցուցափեղկին, որը գրված է հայերենով և ունի հայկական հոտ, այն ինձ հիշեցրեց տատիկիս, ով գիտեր հայկական այբուբենը և ով կարդում էր հայկական գրքեր: Այսօր հայերենով գրված իմ պատմությունը տեսնելը ինձ շատ է հուզում և շոյում: Այս գիրքը շատ խորհրդանշական է և շատ հզոր է ինձ համար, այն ինձ է ներկայացնում: Բայց ես գիտեմ, որ այն նաև ասոցացվում է այլ բաների հետ, որոնք կոմերցիոն են, և որոնք ինձ համար անընդունելի են և դուրս են էթիկայի նորմերից: Գրքի առաջին երկու էջերում ես տեսա գովազդ, որն օգտագործում է իմ կերպարը, այն ոչ թե հորդորում էր կարդալ և սովորել, այլ հորդորում էր այլ բան, ինչը ինձ բնավ դուր չեկավ:

Ես հասարակական գործիչ եմ և գիտեմ, որ Հայաստանում բոլորն ինձ սիրում են, և ես սիրում եմ բոլորին, բայց երբեմն ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարը՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով:

Այսօր գիրքը վաճառվում է, և դա լավ է, բայց պարզապես ես ուզում եմ, որ այն չօգտագործվի գովազդային նպատակներով: Գիրքը մի բան է, որ երիտասարդները պետք է կարդան և ներշնչվեն: Այն չպետք է  օգտագործվի որևէ ընկերություն գովազդելու համար: Այնպես որ, պետք է շատ զգույշ լինել, քանի, որ դա նախ իմ պատկերն է, բայց սա նաև ամբողջ Հայաստանի պատկերն է: Պետք է գիտակցել, որ ամեն ինչ չէ, որ կարելի է անել:

Այնպես որ, ես չեմ ուզում կասկածել որևէ մեկի ողջախոհությանը, այլ ուշադիր կլինեմ տրված խոստմանը, որին՝ ըստ իս,  յուրաքանչյուր մարդ պետք է հավատարիմ մնա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России