Եվրոպական մայրաքաղաքներում հազարավոր բնապահպան ակտիվիստներ փակել են փողոցները (լուսանկարներ)
Բեռլինի «Մեծ աստղ» հրապարակում Extinction Rebellion բնապահպանական շարժման հազարավոր ակտիվիստներ` ի պաշտպանություն կլիմայի, բողոքի ակցիա են անցկացնում, գրում է DW-ն:
Ակտիվիստները հավաքվել են քաղաքի կառավարական թաղամասում, այնուհետև շարժվել են դեպի «Մեծ աստղ» հրապարակ` փակելով բոլոր կողմերից հրապարակը շրջապատող փողոցները: Բեռլինի ժամանակով առավոտյան 6-ի սահմաններում հրապարակում ավելի քան հազար մարդ է եղել:
Բողոքի ակցիան, այնուամենայնիվ, խաղաղ պայմաններում է ընթանում. ոստիկանները վարորդներին հորդորում են ուշադիր լինել և շրջանցել հրապարակի հարակից տարածքները:
Extinction Rebellion շարժումը գերմանական իշխանություններին կոչ է անում «կլիմայական արտակարգ դրություն» հայտարարել և որքան հնարավոր է շուտ կրճատել ածխաթթու գազի արտանետումները:
Շարժման ակտիվիստները Լոնդոնում, Փարիզում, Ամստերդամում, Մադրիդում, Նյու Յորքում և այլ խոշոր քաղաքներում նույնպես քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացնում:
Սպասվում է, որ բողոքի ցույցերից որոշները կարող են մեկ շաբաթից ավելի տևել:
Ամստերդամում՝