Թրամփը դեռևս չի շնորհավորել Պուտինի տարեդարձը, հայտնում են Կրեմլից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 67-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն:
«Ո՛չ»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը շնորհավորել է Պուտինին:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է ՌԴ նախագահի ծննդյան 67-ամյակը: Պուտինին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինն իր տարեդարձը կնշի ընտանիքի և հարազատների շրջապատում, իսկ մինչ այդ նա այցելել է սիբիրյան տայգա, որտեղ վայելել է աշնանային բնությունը: