«Մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
«Սիրիական ճգնաժամի սկսվելու օրվանից մենք աջակցել ենք այդ երկրի տարածքային ամբողջականությանը, սրանից հետո նույնպես աջակցելու ենք»,- ասել է նա:
Այս մասին Մևլութ Չավուշօղլուն գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ իրենք վճռական են տրամադրված իրենց երկրի անվտանգության պահպանման և «տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու գործում»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս հանել իր զորքը Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Թուրքիան մտադիր է անվտանգության գոտի ստեղծելու գործողություն անցկացնել: