Instagram-ը սկսել է «story» հատվածի փոփոխված տարբերակի փորձարկումները. աղբյուր
Instagram-ը ենթադրաբար սկսել է «story» հատվածի փոփոխված տարբերակի փորձարկումները, ինչը ենթադրում է, որ նշված տարբերակի կիրառման դեպքում օգտահաշվի «story» հատվածը տեսնելու հնարավորություն կունենան միայն օգտատիրոջ կողմից «ընտրված» անձինք, գրում է vc.ru-ն:
Հետազոտող Ջեյն Մանչուն Վոնգը «հայտնաբերել» է նշված գործառույթը հավելվածի փորձարկված տարբերակներից մեկում:
Վոնգի հրապարակման մեջ երևում է, որ նախքան լուսանկարի կամ տեսանյութի հրապարակումը, օգտատերը հնարավորություն ունի ընտրելու, թե ով կարող է տեսնել դրանք` բոլոր ընկերները, «մոտ ընկերները», թե ընտրված թվով մարդիկ, ընդ որում` օգտատերերը հնարավորություն կունենան կազմելու նման մի քանի խումբ:
Գործառույթը կարող է հետաքրքրել նրանց, ում ընկերները բաժանված են` ըստ հետաքրքրությունների, նշում է The Next Web-ը: Օգտատերերը կարող են տարբեր խմբի ընկերների տարբեր «story»-ներ ցուցադրել:
Instagram-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Վոնգի «հայտնագործությունը» և չեն հայտարարել առանձին խմբերի համար նախատեսված գործառույթի փորձարկման մտադրության մասին:
Facebook ընկերությունը, որին պատկանում է Instagram-ը, «խմբակային սթորի»-ի հնարավորությունը թողարկել է 2018 թվականին, սակայն 2019-ի սեպտեմբերին չեղարկել է այն:
Instagram is testing Group Story pic.twitter.com/zNKaV19kYA
— Jane Manchun Wong (@wongmjane) October 5, 2019