ՆԱՍԱ-ի մասնագետները ստեղծել են Լուսնի եռաչափ քարտեզը՝ CGI Moon Kit-ը (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի մասնագետները ստեղծել են Լուսնի եռաչափ քարտեզը՝ CGI Moon Kit-ը։ Այս մասին տեղեկանում ենք վարչության պաշտոնական կայքից։
Ինտերակտիվ քարտեզի նյութերը գիտնականները ստացել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային ավտոմատ կայանի օգնությամբ։ Կայանը լուսանկարել և Լուսնի մասին տեղեկություններ է հավաքել ավելի քան 10 տարի:
Գտնվելով արբանյակի ուղեծրում՝ սարքը պատկերել է Լուսնի գրեթե ամբողջ տեսանելի մակերեսը: Տիեզերական մարմնի ռելիեֆն ուսումնասիրել են լազերային բարձրաչափով, որը ցույց է տալիս բարձրությունների տատանումները: