Չինաստանում ագարակատերը 500 կգ կշռող հսկայական խոզ է բուծել՝ երկրում խոզի մսի պակասի դեմ պայքարելու համար
Չինացի ագարակատերը խոզի հսկայական տեսակ է բուծել, որը չափսերով կարող է համեմատվել բևեռային արջի հետ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նման նախաձեռնություն տղամարդը ցուցաբերել է երկրում տիրող խոզի մսի պակասության դեմն առնելու համար: Խոզերի քանակի նվազմանը նպաստել է խոզի աֆրիկյան տենդը, որը վերածվել է համաճարակի:
Հսկայական կենդանին կշռում է 500 կգ և կարող է իր տիրոջը՝ Փենգ Քոնգին, 1399 դոլարի եկամուտ բերել շուկայում, որն ավելի քան եռակի գերազանցում է միջին ամսական եկամուտը Քոնգի հայրենի Նաննին քաղաքում:
Այս քայն ուղղված է մեծացնելու հսկա խոզերի արտադրությունը Չինաստանում, որն աշխարհում խոզի մսի ամենամեծ սպառողն է: