Փորձագետները կազմել են աշխարհում ամենից շատ այցելուներ ունեցող զբոսաշրջային ուղղությունների ցանկը
Փորձագետները հրապարակել են ամենածանրաբեռնված զբոսաշրջային ուղղությունների վարկանշային աղյուսակը, որտեղ ամենից շատ ճանապարհորդներ են լինում:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ մեջբերելով խոշոր հետազոտական ընկերության տվյալները, տվյալ ցանկի առաջին հնգյակում տեղ են գտել երկու ասիական և երեք եվրոպական քաղաք:
Առաջատարը Թաիլանդի Փհուկետ կղզին է, որն ամեն տարի 9.29 մլն զբոսաշրջիկ է այցելում: Երկրորդ տեղում հայտնվել է իսպանական Պալմա դե Մայորկան է, երրորդում՝ թաիլանդական Պատայան, չորրորդում՝ Փարիզը, հինգերորդում՝ Բարսելոնան:
Ցանկում տեղ են գտել նաև Անթալիան, Դուբայը, Ստամբուլը, Բալին, Տոկիոն, Մեքքան, Հոնկոնգը, Լոնդոնը, Բանգկոկը: