Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

28 300 դրամ աշխատավարձը նվաստացուցիչ է. ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին աշխատանքից ազատելու դիմում է ներկայացրել և որպես պատճառ նշել վիրավորական ցածր աշխատավարձը:

Դիմումի մեջ Մովսիսյանը նշել է. «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով: Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործչի և, ամենակարևորը, մինչև օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28 300 դրամ»:

Tert.am-ի հետ զրույցում ռեժիսոր Մովսիսյանը նշեց, որ ուղղակի վիրավորված է այդ գումարի չափից, քանի որ ինստիտուտի համար շատ բան է անում՝ ուսանողների հետ ակտիվ պրակտիկ աշխատում է, նրանց ճաշակ է սովորեցնում, նույնիսկ իր հաշվին հնարավորին չափ վերանորոգել է իր դասախոսական սենյակը և ամեն ինչ անում է իր փորձն ու գիտելիքները պատշաճ կերպով երեխաներին փոխանցելու համար:

«Բայց հետո պրակտիկ ուսուցումը հանեցին և դարձրեցին այնպես, որ ամեն տարի տարբեր վարպետների մոտ սովորեն, մի տարի ինձ մոտ, մյուս տարի ուրիշի մոտ, մենք համաձայնվեցինք այդ նորարարությանը, թեև ուսանողները գոհ չէին: Այսինքն՝ այն ժամանակ պրակտիկայի փող էր գումարվում, կուրսղեկի գումար և նմանատիպ այլ փոքր, գուցե ծիծաղելի 5000, 10 000 դրամներ, բայց կազմում էր ինչ-որ գումար, որով կարող էիր ապրել՝ 50 000 դրամ,  60 000  դրամ,  70 000 դրամ ստացել եմ, բայց ոչ 27 000 դրամ (1000 դրամը զինծառայողների ապահովության հիմնադրամին է փոխանցվում)»:

Նա նշեց, որ ռեկտորը ևս հարցնում է իրեն, թե ինչո՞ւ է այդքան քիչ գումար ստանում, ինչո՞ւ են իր ժամերն այդքան քիչ, որին Մովսիսյանը պատասխանում է, թե իրեն ասել են՝ այդքան է, որովհետև դիմորդներ չկան: «Բայց ես ի՞նչ ասեմ, մյուս ուսանողները վճարում են չէ՞ 600 000 դրամ, հասկանում եմ, այլ ծախսեր էլ  կան, բայց դասախոսն էլ ոչ պակաս կարևոր հարգելի մարդ է»,-ասաց նա:

Հրանտ Մովսիսյանը նշեց, որ մեծ հաճույքով առանց վարձատրության էլ կգնար, ամեն ինչ կաներ, բայց ոչ «հասուն տղամարդուն նվաստացնելով՝ 27 000  դրամ փոխանցեն»: «Թող ասեն՝ գումար չունենք, Հրանտ, արի օգնի, ես փողի ակնկալիքով չէի օգնի, հասկանո՞ւմ եք ինչն է պատճառը՝ զուտ վիրավորանք է»,-ասաց նա:

Մովսիսյանն ասաց, որ իր համար բուհից հեռանալը խնդիր չէ, ինքը շարունակում է ֆիլմեր նկարել. օրերս «Միստիկ երկիր» ֆիլմի պրեմիերան է կայացել Արցախում, ինչի համար Արցախից մեդալի է արժանացել: «Իմ աշխատանքի ընթացքում դեռ 4 ուսանող էլ տարել եմ, ինձ հետ աշխատել ու վարձատրվել են: Հիմա, եթե ես իմ ուսանողներին կարողանում եմ վարձատրել, իսկ ես այս երկրի համար շատ բան եմ արել, ես արժանի՞ եմ 27 000 դրամ ստանալուն, ավելի լավ է՝ մաստեր կլասեր տամ, անվճար աշխատեմ:  Իհարկե, կրթել է պետք, բայց ոչ 27 000 դրամով, ես ամեն մի ուսանողի համար, եթե հաշվարկով վերցնենք, ամիսը 1000 դրամ եմ ստանում, դա ծիծաղելի չէ՞: Հիմա որոշել եմ դուրս գալ, որովհետև չեմ կարծում, որ նորմալ մարդը 27 000 դրամով կգնա, իր գիտելիքները կփոխանցի»,-ասաց նա:  

Հարցին՝ սա վատ կառավարման հետևա՞նք է, դասախոս Մովսիսյանը պատասխանեց. «Երևի, չգիտեմ, մարդկանց չհարգելու հետևանք, երևի, ինձ թվում է՝ չեն հարգում»:

ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատավարձի իջեցում չի եղել, ընդհակառակը, բարձրացել է և բոլոր դասախոսներն էլ, ով ինչքան ժամ ունեն, այդքան էլ վարձատրվում են, իսկ Հրանտ Մովսիսյանի աշխատավարձը քիչ է, որովհետև ուսումնական պլանով իր ժամերը քիչ են: «Առանձնահատուկ վերաբերմունք իրան չենք կարող ցույց տալ, որովհետև վաստակավոր գործիչներ այստեղ շատ կան: Դասախոսի աշխատավարձը ձևավորվում է վարձավճարից, եթե վարձավճարը բարձրացնեն, բազմաթիվ ուսանողներ կզրկվեն կրթության իրավունքից»,-ասաց նա:  

ԵԹԿՊԻ ռեկտորը նշեց, որ բուհում ժամավճարը եղել է 1200 դրամ և, երբ ինքն ընտրվել է ռեկտոր, դարձել է 1600 դրամ: «Բուհի բյուջեն, ինչպես բոլոր բուհերում, ձևավորում է ուսանողների վարձավճարից և պետական ֆինանսավորմամբ, բայց մեր ուսանողների թիվը քիչ է, եթե մանկավարժականի միայն մեկ ֆակուլտետը 900 ուսանող ունի, մենք ընդհանուր ունենք 600 ուսանող և, բնականաբար, չէր կարող ավելին լինել, բայց ոչ մի ժամավճար, ոչ մի վճարում չի կրճատվել, ընդհակառակը՝ ավելացել է. պրոֆեսորների ժամավճարը 2000-ից դարձել է 2200  դրամ, դոցենտներինը՝  1 800-ից 2000 դրամ»,-ասաց Արզումանյանը:  

Հարցին՝ որքա՞ն աշխատավարձ է ստանում նա՝ որպես ռեկտոր, Լիլիթ Արզումանյանն ասաց, որ 300 000 դրամ է ստանում: «Ես այն բացառիկ ռեկտորն եմ, որ եկա և իմ աշխատավարձը չբարձրացրեցի, ինչ կար՝ այդքան էլ մնաց»,-ասաց Արզումանյանը:

Հարցին՝ բուհում քանի՞ դասախոս է դասավանդում, ռեկտորն ասաց, որ շատ են. «Մեր բուհը ծանրաբեռնված է դասախոսներով, գուցե ավելի շատ են, քան պետք է, մոտ 180 դասախոս ունենք: Բայց մեր բուհի սպեցիֆիկան է այդպես՝ բեմի խոսք , նվագակցող, մեներգ, պար, վարպետություն, ֆիլմերը տարբեր  կատեգորիա են, հազար ու մի տեսակ կա, այդ բոլորը պետք  է հաշվի առնենք»,-ասաց նա:

Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ խնդրի լուծումն այն  կլինի, որ արվեստի բուհերը մի փոքր առանձնահատուկ պետական ֆինանսավորում ստանան: «Որովհետև դու այս նույն փողից պետք է ձեռք բերես տեխնիկա, ներկայացման համար անհրաժեշտ պարագաներ, բեմանկարչության համար վրձիններ, թղթեր և այլն, այսինքն՝ արվեստի բուհերը, ոչ թե մենակ մերը, որ կարողանայինք զուտ տեխնիկական  հարցերը լուծել: Բայց դե մեր երկիրն այսօր հարուստ չի, և ես բարոյական իրավունք չունեմ մեծ պահանջներ դնել մեր պետության առաջ»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России