Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դուրս է եկել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայ մարզիկն օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666 միավորով 25-րդն է։ Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր։ Այստեղ էլ նա 37-րդն էր։
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանն օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին։ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 289 մարմնամարզիկ։ Առաջնությունը վարկանշային է Տոկիո-2020-ի համար։