«Հայաստանի Հանրապետություն»․ Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
«Հատկապես գյուղական համայնքներում բնակիչների գործունեությունն առավելագույնս կապված է շրջակա միջավայրի հետ և այդ առումով համապատասխան գիտելիքների և մշակույթի ձևավորումն առանձնակի նշանակություն է ստանում: Պետք է արձանագրել, որ օրենքով համայնքին վերապահված պարտադիր խնդիրների մեջ է մտնում շրջակա միջավայրի պահպանությունը, բայց այդ գործառույթի իրականացումն անհնար է պատկերացնել առանց հասարակության բնապահպանական կրթության և նրա մոտ համապատասխան մշակույթի ձևավորման:
Հիմնարար խնդիրը լուծելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը միանշանակ կարևորվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից:
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր մարմնի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ բնության պահպանությունից բացի համայնքներին վերապահված պարտադիր խնդիրների մեջ ավելացվում է նաև համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը: Օրենքի նախագծի մեկ այլ դրույթով համայնքապետի լիազորությունների մեջ առաջարկվում է մտցնել նոր լիազորություն, ըստ որի, վերջինս աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության ծրագրերի իրականացմանըե:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։