Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Փաշինյանը ձախողեց մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը, նա քանդում է պետականությունը, իսկ այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանն ու իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանը ձախողել է մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը, իսկ այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է։ Գալստյանի գրառումը՝ ստորև․

Լևոն Տեր-Պետրոսյանն ու «պետության ու ազգի պաշտպաններն» անազնիվ ու թափանցիկ աղմուկ են բարձրացրել: Միանգամից ասեմ՝ ազգն ու պետություն-պետականությունը միշտ պետք է պաշտպանել: Այս կեցվածքն անսակարկելի է, բայց պատեհապաշտության կոնտեքստում այն նույնքան խոցելի է և մերկապարանոց: Նաև պարտվում է և արժեզրկվում, երբ այդ վեհ արժեքների քողի ներքո անձնական ամբիցիաներ ու չկայացած երազանքների իրագործման հեռանկար է հետապնդվում, սեփական դեմքը փրկելու մի վերջին ճիգ:

Լևոն Տեր- Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու փրկչական տագնապն, իհարկե, բացատրելի է: Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը»։ Նույնքան ցավալի է և ցայտնոտային, երբ զուգահեռաբար արձանագրում է Ն. Փաշինյանի գահավիժող վարկանիշը:

Ի դեպ, ամենայն ցավով, ես էլ եմ ափսոսում ու դառնանում որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար: Ինձ պես շատ շատերն են դառնությամբ փաստում այս իրողությունն ու արձանագրում ձախողումը: Նիկոլը չկարողացավ, սա թանձրացող ճշմարտություն է, որը չի կարող ուրախացնել ոչ մի հայ մարդու: Եվ ավաղ, այս ձախողումը միայն Նիկոլինը չէ, սա գին ունի, որի համար հատուցում ենք բոլորս, նախ՝ պետականությունը: Անդառնալիության կետն արդեն անցել ենք:

Հիշեցնեմ կիսատ ու սելեկտիվ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին և անցնեմ առաջ:

Այո, համաձայն եմ՝ ԼՏՊ-ի առաջին հաստատումին՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Սա շատերն էին հասկանում, դեռ երեք ամիս առաջ: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց՝ հաստատելով, որ իրավիճակը «պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները»: Մենք նաև հայտարարեցինք՝ «… ողջ կարողականությամբ և ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում և գործողություններում»:

Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ, քաղաքական հայտարարություն տարածեց նաև ՀՅԴ Բյուրոն: Մի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի տարաձայնություններն ու կոնտեքստները՝ մարտի 23-ին Հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանը:

Եվ ի՞նչ՝ ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն:

Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումով:

Մի՞թե այսպիսին չէ ազգային շահի և պետականության գիտակցումը: Այստեղ որտե՞ղ է դավաճանությունը:

Ի՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, մինանձնյա ցայտնոտային կառավարում, ռազմավարական խնդիրների տոտալ բացակայություն…արդյունքում՝ տարածաշրջանի բացասական ռեկորդակիրն ենք, տնտեսական, սոցիալ-հոգեբանական կոլափսով և հարևանին ներողություն խնդրելու անմակարդակ վարքով:

Դուք հասկանու՞մ եք, որ ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքը… ազգային անվտանգության խնդրի ենք բախվել… շատերն արդեն խոսում են հումանիտար աղետի և միջազգային աջակցություն խնդրելու մասին:

Ի դեպ, արհամարհվեցին նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված ԼՏՊ-ն և պետականամտության հորդորներով հանդես եկող այլք, որքա՜ն հասուն և պետականաբարո կլիներ, եթե ժամանակին ձեր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տայիք և հորդորեիք քաղաքական երկխոսության գնալ՝ իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը:

Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել «ժողովուրդ ջան» պոպուլիստական դիմելաձևով և գործել բովանդակազուրկ, անհավասարակշիռ ավտորիտար վարքագծով՝ մերժելով օգնության ձեռքն ու երկխոսությունը: Այդ ձեռքի և առաջարկների հետևում ժողովուրդ կա... Հենց սա պետական չէ, սա պետության կառավարչի և կառավարման որակ չէ, այն էլ աղետ-պատերազմի պահին:

Ու՞ր էին «պետության և իշխանության պաշտպան» ԼՏՊ-ն և մյուսները, երբ Ն.Փ-ը հետևողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում և այդպես էլ արվում, երբ պարգևավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում էր հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրն հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում և նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սև ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը:

Ասացեք, այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը…

Շատ հստակ է գնահատականը՝ ՆՓ-ը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ և մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը: Մերժելով՝ նա քանդում է պետականությունը, տեղը չկարողանալով կառուցել նորը, խոստացածը... Մի՞թե դժվար է սա տեսնելը:

Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրության մի վերջին ձախող ճիգ:

Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո՝ պետականությունը փրկելու մասին»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России