Ադրբեջանի մի քանի քաղաքներում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով հունիսի 6-8-ը կգործի տնից դուրս գալու արգելք
Ադրբեջանի խոշոր քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում (Գանձակ), Լենքորանում և Աբշերոնի շրջանում, հունիսի 6-8-ը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով կգործի տնից դուրս գալու արգելքը: Ադրբեջանի օպերատիվ շտաբի համապատասխան որոշման մեջ նշված պահանջների պահպանումը պարտադիր է, գրում է minval.az-ը։
Հաղորդվում է, որ հանգստյան օրերին առանց սահմանափակումների աշխատելու են ոստիկանության մարմինները, հիվանդանոցները, ասոցիալական ծառայություններ մատուցող ընկերությունները։
Քաղաքացիները կարող են լքել իրենց բնակության վայրերը միայն երկու դեպքում՝ անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու անհրաժեշտության դեպքում:
Հաղորդվում է, որ նշված քաղաքների բնակիչները մերձավոր ազգականների հուղարկավորությանը մասնակցելու համար պետք է թույլտվություն ստանան Ներքին գործերի նախարարության զանգերի կենտրոնից։
Հիշյալ քաղաքներում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։