Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու ՎԱԶ-2106-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում: Բախվել են Մյասնիկյան գյուղի բնակիչ, 45-ամյա Հովհաննես Մ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Դալարիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Մ.-ի ուղևոր, 19-ամյա Սամվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով ՎԱԶ-2106 -ը գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
The post Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու ՎԱԶ-2106-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր appeared first on ԳԱԼԱ.