Ռուսական երգի ու պարի անսամբլը համերգային ծրագրով հանդես կգա Արցախում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի և բնակիչների համար
Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ հատուկ նշանակության Հրթիռային զորքերի կազմում ընդգրկված «Կրասնայա զվեզդա» երգի ու պարի անսամբլն ավելի քան 10 համերգներ կտա Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը:
The post Ռուսական երգի ու պարի անսամբլը համերգային ծրագրով հանդես կգա Արցախում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի և բնակիչների համար appeared first on ԳԱԼԱ.