Սիրունատես կենդանասպանը. ֆրանսուհի որսորդը մահվան սպառնալիքներ է ստանում իր սպանած կենդանիների լուսանկարների պատճառով
Ֆրանսիացի որսորդը մահվան սպառնալիքներ է ստանում սպանված կենդանիների լուսանկարների պատճառով:
23-ամյա Ջոաննա Կլերմոնտին համացանցով վիրավորական մեկնաբանություններ են գրել իր սպանած կենդանիների պատկերները տեղադրելու համար, այդ թվում ՝ Պիրենեյան թերակղզում՝ վայրի վարազի, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ այծքաղի և Շոտլանդիայում՝ եղնիկի:
Սակայն Պերպինիան քաղաքից իրավաբան-ուսանողուհին ունի նաև սոցիալական մեդիայի 300.000 հետեւորդ-երկրպագու, և նա կարծում է, որ կնոջ համար կարևոր է «հմայք» բերել հոբբիին, որը գերակշռում է տղամարդկանց շրջանում:
Նա եղել է ֆրանսիական հակաորսորդական լոբբիի թիրախում, բայց շարունակում է անդրդվելի մնալ ՝ վերջերս այցելելով լեռնային մի տեղանք, որտեղ բազմադարյա ավանդույթի համաձայն եղնիկի արյուն է քսել դեմքին:
Նա որսորդության ընթացքում սեքսիզմի որևէ դրսեւորման չի հանդիպել եւ նշում է, որ մարդիկ երջանիկ են, երբ խմբում կա մի կին, ով գիտի որս անել:
The post Սիրունատես կենդանասպանը. ֆրանսուհի որսորդը մահվան սպառնալիքներ է ստանում իր սպանած կենդանիների լուսանկարների պատճառով appeared first on ԳԱԼԱ.