Լիբիայում հարձակման է ենթարկվել Ազգային համաձայնության կառավարության ՆԳ նախարարի ավտոշարասյունը
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ներքին գործերի նախարար Ֆաթհի Բաշագի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, կատարվածից հետո սպանվել է հարձակում իրականացնողներից մեկը: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջանզուր-Տրիպոլի մայրուղու վրա:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախարարի շարասյան ճանապարհն արգելափակել են մի քանի զինվորական մեքենաներ: Նախնական տվյալներով՝ նախարարի անվտանգության աշխատակիցները 2 մարդու են ձերբակալել: Նախարարի թիկնապահներից մեկը վիրովորվել է, սակայն նախարարը կատարվածի հետևանքով չի տուժել:
Ներկա պահին Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ՆԳՆ-ն արտակարգ դրություն է հայտարարել, միջադեպի վայրում ռազմական ուղղաթիռ է պտույտներ գործում: