ԱՀԿ փորձագետները հրապարակել են «Քովիդ-19»-ի ծագման մասին նախնական զեկույցը, սակայն առավել խոր ուսումնասիրության կարիք ունեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսի ծագման մասին նախնական զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է առավել խոր ուսումնասիրության ենթարկել Ուհանում «Քովիդ-19»-ով վարակված առաջին հիվանդի կոնտակտները:
Ինչպես փոխանցում է CNN-ը, փորձագետների խոսքով՝ անհրաժեշտ է նաև ուսումնասիրել քաղաքի «Հուանան» ծովամթերքի շուկայի և վայրի կենդանիների վաճառք իրականացնող շուկայի տասնյակ մատակարարների շղթան:
Ուհանում աշխատող ԱՀԿ փորձագիտական առաքելության ղեկավար Փիթեր Դաշակի խոսքով՝ իրենք պետք է հետագա ուսումնասիրության համար հասանելիություն ստանան 2019 թվականին դեկտեմբերի 8-ին արձանագրված վարակման դեպքի և առաջին վարակակրի մասին տվյալներին:
Հիվանդի ինքնությունը դեռևս չի հանրայնացվում, սակայն ԱՀԿ փորձագետների հաղորդմամբ՝ վերջինս միջին տարիքի գրասենյակային աշխատող է, որը ճանապարհորդական պատմություն չունի, ապրում է կնոջ և երեխայի հետ:
Դաշակի խոսքով՝ 17 հոգանոց առաքելությունը տղամարդու հետ զրույցում պարզել է, որ նրա ծնողներն այցելել են Ուհանի վայրի կենդանիների շուկա ոչ թե ծովամթերքի:
Մասնագետը նշել է, որ իրենց տեղեկություններ չեն հաղորդել վայրի կենդանիների շուկայի մասին, որտեղ, հավանաբար, կորոնավիրուսով հիվանդ կենդանիներ են վաճառել:
Հիշեցնենք, որ ԱՀԿ փորձագետները կորոնավիրուսի ծագման ուսումնասիրություններն Ուհանում սկսել են հունվարի 28-ից:
Կորոնավիրուսոց վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 111 մլն, իսկ մահացածներինը՝ 2,4 մլն-ը: