Գերմանիայում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա
Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի կենդանաբանական այգում առյուծներից մեկը հարձակվել է աշխատակցուհու վրա, երբ վերջինս մաքրելիս է եղել գիշատչի վանդակը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, կատարվածից հետո 25-ամյա կնոջը ստիպված են եղել հոսպիտալացնել:
Ոստիկանության տվյալներով՝ աշխատակցուհին, ակնհայտորեն մոռացել էր փակել վանդակի ներքին դուռը, որը նրան պետք է առանձնացներ կենդանիներից: Երբ նկատել է իր սխալը, առյուծն արդեն սկսել է մոտենալ նրան և հարվածել թաթով:
Կենդանաբանական այգու աշխատակցուհին հայտնել է, որ բոլոր հինգ առյուծները գտնվում են վանդակում և մշտական վերահսկողության տակ են: