Լոնդոնի օդակայանում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ կասկածվող մի տղամարդու
Դա տեղի է ունեցել դեռ երկուշաբթի օրը, սակայն ոստիկանությունը միայն այսօր է հրապարակել այդ լուրը:
Ոստիկանները կասկածյալի անունը չեն հաղորդել, չկան տեղեկություններ նրա քաղաքացիության և զբաղմունքի մասին: Հայտնի է միայն, որ նա մոտ 40 տարեկան է:
The Times պարբերականի փոխանցմամբ, ձերբակալությունն իրականացրել է Անգլիայի ոստիկանության՝ Սքոթլենդ Յարդի (Scotland Yard) հակաահաբեկչական ստորաբաժանումը: