Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Լաոն արթնացավ,  խաղաղության պայմանագիրը չկնքվեց, բայց չկարողացավ կանխել սահմանազատման աշխատանքների մեկնարկը. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, «Դիմադրություն» շարժման առաջնորդները հավաքեցին վրաններն ու ազատեցին Ֆրանսիայի հրապարակը, որտեղ էին մեկ ամսից ավելի: Այս ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ շարժումը:

– Վրանների տեղադրումն ուներ խնդիր, որն էր՝ լաոյին արթնացնելը, ինչն էլ արվեց, հետևաբար այդ վրաններն այլևս որևէ նպատակի չէին կարող ծառայել ու դրանք պետք էր ավելի վաղ հավաքել, քան երեկ: 

Մինչև այս փուլը ընդդիմությանը հաջողվեց երկու հիմնական բան անել. արթնացնել լաոյին, որի արդյունքում իշխանություններին թույլ չտրվեց ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Այսինքն՝ լաոն արթնացավ ու թույլ չտվեց, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց այնքան ուժեղ չեղավ, որ կասեցներ նաև սահմանազատման աշխատանքների մեկնարկը: 

Ընթացքում, իհարկե, կատարվեցին բազմաթիվ սխալներ, ու շարժումն ընկալվում էր որպես մեկ մարդու կողմից ղեկավարվող քաոտիկ գործընթաց:

– Հիմա շարժումը խոսում է նոր մարտավարություն կիրառելուց, որոնց միջոցով իրենք պետք է ի վերջո հասնեն գործող իշխանության հեռացմանը ու կանխեն, իրենց բնորոշմամբ, նոր զիջումների տանող փաստաթղթերի ստորագրումը: Ի՞նչ մեթոդներ պետք է կիրառի ընդդիմությունը, որ հաջողի, որովհետև, ըստ էության, այս ընթացքում գրեթե բոլոր հնարավոր մեթոդները կիրառեցին:

– Շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը խոսեց սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության մասին: Ենթադրում եմ, որ հիմա ավելի համակարգված մոտեցում են դրսևորելու, որովհետև մինչ այս քաոտիկ էր շարժումը, այսինքն՝ առավոտյան արթնանում էին, նոր որոշում, թե ինչ կարելի է անել: Պարտադիր պետք նշեն, թե ինչ կառուցվածք ունի շարժումը, ղեկավար մարմնի կազմը, թե ով որ ուղղությամբ է պատասխանատու և այլն: 

Պետք է անդրադառնամ նաև այն տարածված խոսակցություններին, թե վրանները հանելով՝ պարտվել են, ու ինչ-որ անկումային տրամադրություններ կան: Անկումային տրամադրությունները տեղին կլինեն այն ժամանակ, երբ շարժումը կդադարեցնի իր պայքարը, որովհետև նպատակը վրաններ դնելը չէր, նպատակը իշխանության հեռացումն էր, որի համար դեռ պայքարում են այդ մարդիկ:

– Պարո՛ն Բադալյան, ընդդիմությունը որոշել է, որ շաբաթն առնվազն մեկ անգամ հավաքներ է անելու, փողոցային ակցիաներ: Նման մեթոդներով հասնելո՞ւ են իշխանափոխության, եթե հաշվի առնենք, որ ամսից ավելի գրեթե ամեն օր երթեր էին անում, որոշ օրեր փողոցներ փակում, բայց արդյունքի չհասան: Հիմա ինչպե՞ս են հաջողելու:

– Նրանք փողոց չէին փակում, փողոց փակելու տեխնոլոգիան այլ է, իսկ ընդդիմությունն այլ բան էր անում, մի քանի րոպեով մեկ-երկու փողոց փակելը չի նշանակում փողոց փակել: Խնդիրն առանձին միջոցառումների մեջ չէ, խնդիրը ծրագրի համակարգային մոտեցման մեջ է, որովհետև եթե չկա համակարգային մոտեցում, այլ ինչ-որ առանձին միջոցառումներ, դրանցով հաջողության չես կարող հասնել: 

– Իսկ խորհրդարան չվերադառնալու որոշումն ինչպե՞ս եք գնահատում:

– Համակարգված մոտեցմամբ դարձյալ պետք է նայենք, եթե իրենց փոփոխված շարժումը հաջողություն է ունենալու ու հասնելու է նպատակին՝ տրամաբանական է ԱԺ չվերադառնալը, բայց եթե իրենց միջոցառումները հաջողություն չեն ունենում, ապա իրենց ԱԺ չգնալը դառնում է անիմաստ, այսինքն՝ չես գնում ԱԺ որ ի՞նչ, եթե դու հաջողություն չունես դրսում: 

Չպետք է կոմպլեքսավորվել, չի կարելի դառնալ գործողությունների պատանդը, իրենց մոտ այդ երևույթը շատ ուժեղ նկատվում է, օրինակ՝ ԱԺ չգնալը ես անտրամաբանական եմ համարում: Ենթադրենք՝ մինչև 2026-ը իշխանափոխություն չի լինում, մինչև 2026 թվականը մնալու են դրսո՞ւմ:

– Հաշվի առնելով հանգամանքը, որ շարժման կողմնակիցներից ոմանք հիսթափված են արդեն, ինչը վկայում են նրանց գրառումները, այն, որ, օրինակ՝ Արթուր Վանեցյանն ասում էր, թե մնալու է հրապարակում, տուն չի գնալու, մինչև գործող իշխանությունը չհեռանա, բայց իշխանությունն այդպես էլ չհեռացավ, իսկ Վանեցյանն արդեն տանն է: Այս ու այլ հայտարարությունների անկատար լինելու փաստը նկատի ունենալով՝ շարժման մասնակիցների թվաքանակի աճի՞, թե՞ նվազման ակնկալիքներ ունեք հետագա գործողությունների ընթացքում:

– Քաղաքական գործիչները պետք է մտածեն, թե ինչ հայտարարություն են անում, որ հետո դրա տակ չմնան, սա բոլորին է վերաբերում: Հիասթափության մասով արդեն ասացի, դա տեղին կլիներ այն ժամանակ, երբ շարժումը դադարեցներ պայքարը: 

Մարդկանց թվաքանակը կախված կլինի իրենց գործողությունների արդյունքից, եթե գործողությունները հաջողություններ գրանցեցին՝ համակիրների թվաքանակը կաճի, եթե ոչ՝ կնվազի: Ապրիլի 17-ից մինչև մայիսի 4-ը գործողություններն արդյունավետ էին, դրա համար էլ մարդկանց թվաքանակի էական աճ կար, իսկ մայիսի 5-ից հետո մարդկանց թվաքանակը նվազեց, որովհետև անարդյունավետ գործողություններ էին ընթանում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Լաոն արթնացավ,  խաղաղության պայմանագիրը չկնքվեց, բայց չկարողացավ կանխել սահմանազատման աշխատանքների մեկնարկը. Արմեն Բադալյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России