Միջուկային զենքի կիրառումը միանգամայն անընդունելի է, եզրագծից նահանջելու ժամանակն է. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է Ուկրաինայի պատերազմում միջուկային զենքի կիրառման դեմ, հայտնում է dw.com-ը:
«Այսպես կոչված մարտավարական միջուկային զենքի կիրառումը միանգամայն անընդունելի է, եզրագծից նահանջելու ժամանակն է»,- ասել է նա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտակարգ նիստի բացման ժամանակ։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն ականատես եղանք տառապանքների և ավերածությունների, այլ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը կարող է ավելի վատ ընթացք ստանալ», - ասել է Գուտերեշը