Թուրքիային օգնելը ճիշտ քայլ էր, որպես ՀՀ քաղաքացի վիրավորված չեմ, բարոյապես բավարարված եմ. Ռուբեն Բաբայան (տեսանյութ)
Թուրքիային օգնելը ճիշտ քայլ էր, որպես ՀՀ քաղաքացի վիրավորված չեմ, բարոյապես բավարարված եմ, անձամբ այսպես կանեի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը․
«Թուրքիային օգնելով մեզ համար ենք անում, մեր հոգու, նման աղետին չես կարող անհաղորդ լինել։ Ո՞րն է մեր նպատակը, խորացնել թշնամությունը, թշնամությանը պատասխանել թշնամությամբ, թե Հայաստանը հանել թշնամության շրջանակից։ Արդյոք կառուցում ենք երկիր, որտեղ հաճելի ու ապահով ապրելը։
Հաշտեցման պետք է գնալ, բայց առանց զոհաբերությունների։ Երբ առաջնորդվում ես ատելությամբ կամ սիրով, ուղեղդ անջատվում է, պետք է առաջնորդվենք հաշվարկներով, թե որ վիճակն է ձեռնտու ՀՀ-ում ապրող քաղաքացիներին»,-նշել է Բաբայանը։
Ռեժիսորը խիստ կասկածում է, որ Ռուսաստանը խաղաղություն է ուզում մեր տարածաշրջանում։ Նա կարծում է, որ ՌԴ-ն վաղուց է երազում մեր ու ոչ միայն մեր պետականության կորստի մասին և Հայաստանը ՌԴ կազմ մտնելու Մոսկվայի պլանի մեջ է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․