Նիկոլաս Ջեքսոնը դարձել է Չելսիի խաղացող․ պաշտոնական
Հարձակվող Նիկոլաս Ջեքսոնն իսպանական «Վիլյառեալից» տեղափոխվել է «Չելսի»։ Այս մասին հայտնել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սենեգալցի ֆուտբոլիստն 8 տարվա պայմանագիր է կնքել Լա Լիգայում 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո, որն ընթացքում խփել է 12 գոլ:
Սպորտային տնօրեններ Լոուրենս Ստյուարտը և Փոլ Ուինսթենլին ասել են. «Մենք ոգևորված ենք Նիկոլասին «Չելսիում» ողջունելու համար: Նա մեծ ներուժ ունեցող երիտասարդ խաղացող է, ինչպես ցույց տվեց «Վիլյառեալի» նախորդ մրցաշրջանում»:
«Մենք հավատում ենք, որ նա պատրաստ է իր կարիերայի այս հաջորդ քայլին, և անհամբեր սպասում ենք, որ նա կաշխատի մեր նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և «Չելսիի» իր թիմակիցների հետ»,- տնօրենների խոսքերն է մեջբերել մամուլի ծառայությունը։
«Ես զգում եմ, որ այստեղ զարմանալի բաներ եմ անելու»,- ասել է կենտրոնական հարձակվողը։
Ավարտված մրցաշրջանի վերջին 8 հանդիպումներում Ջեքսոնը դարձել է 9 գնդակի հեղինակ և արժանացել է մայիս ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։