Ադրբեջանը դատապարտել է Ֆրանսիային Փարիզում սկսած անկարգությունների ֆոնին
Ազգային փորքամասնությունների իրավունքների հաճախակի խախտող Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան և ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները դիմել են միջազգային կազմակերպություններին Ֆրանսիայի վերջին իրադարձությունների կապակցությամբ։
APA-ն, վկայակոչելով Միլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությունը, հայտնել է, որ ուղերձը «խորը վրդովմունք և մտահոգություն» (չակերտները Tert.am-ի) է հայտնում 2023 թվականի հունիսի 28-ին Փարիզի Նանտեր արվարձանում 17-ամյա ալժիրցի տաքսու վարորդի կապակցությամբ, որը «սպանվել է ոստիկանի կողմից՝ առանց հիմնավոր պատճառի» (չակերտները Tert.am-ի)։
Խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Միլլի Մեջլիսի պատվիրակությունների ղեկավարների այս կոչն ուղարկվել է Միջխորհրդարանական միություն, ԵԱՀԿ ԽՎ, Եվրոպայի խորհրդի ԽՎ, Եվրոպական խորհրդարանի նախագահ, Եվրանեսթ ԽՎ, ԱՊՀ ՄԽՎ, Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելություն, Իսլամական համագործակցության խորհրդարանական միություն կազմակերպություն, ՍԾՏՀ ԽՎ, Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն խորհրդարանական վեհաժողով, Ասիական խորհրդարանական վեհաժողով, ՆԱՏՕ ԽՎ, Տնտեսական համագործակցության կազմակերպություն ԽՎ, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ՄԽՎ։
Միլլի Մեջլիսի ղեկավարն ու խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները «խստորեն դատապարտում են բռնության այս ակտը և ափսոսանք հայտնում Ֆրանսիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության նկատմամբ, ինչպես նաև ֆրանսիացիներից բացի այլ ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ արմատացած անտեսման, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության նկատմամբ անտարբերությունը» (չակերտները Tert.am-ի)։