Վիճաբանություն և ծեծկռտուք Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի և «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահի միջև. ոստիկանությունը փնտրում է հրազենը
Գ. Շամշյանի տեղեկություններով Ա. Աղաբաբյանը հրավիրվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են նաև միջոցառումներ Ս. Բարսեղյանին և նշված զենքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղաբաբյանը Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարն է, իսկ Ս. Բարսեղյանը՝ «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Վիճաբանություն և ծեծկռտուք Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի և «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահի միջև. ոստիկանությունը փնտրում է հրազենը appeared first on ԳԱԼԱ.