Paris St Germain ակումբի մարզիչը ձերբակալվել է ռասայական խտրականություն դրսևորելու մեղադրանքով
Մեղադրանքը ներկայացվել է այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվել է «Նիցցա» ակումբի մարզիչ Ժուլիեն Ֆուրնիեի նամակը, որում նա գրել է, թե ժամանակին աշխատելով այդ ակումբում, Գալտյեն գանգատվել է, որ ակումբում շատ են սևամորթ և մահմեդական ֆուտբոլիստներ:
Նրա որդին՝ Ջոն Վալովիչը, նաև մի առիթով, իբր, հրապարակավ ասել է, թե «Նիցցան» «տականքի թիմ է, որտեղ շատերը սևամորթներ են, իսկ ուրբաթ օրերին թիմի կեսը մզկիթներում է»: Վալովիչն ասել է, թե իր հայրը «դրանից շատ է տառապում»:
Գալտյեն այդ նամակի հրապարակումից հետո ասել է, թե դատական կարգով կպայքարի իր բարի համբավն արատավորող մարդկանց դեմ:
«Ես մեծացել եմ բազմամշակութային միջավայրում և հարգանք ունեմ այլոց նկատմամբ՝ անկախ նրանց ծագման, մաշկի գույնի կամ կրոնի հանգամանքներից»,- ասել է մարզիչը: