Ադրբեջանի ղեկավարը Միշելի հետ հանդիպմանը նշել է «բրյուսելյան ձևաչափի արդյունավետությունը»
Հուլիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել էր Բելգիայի Թագավորություն։
Միշելը ԵՄ կենտրոնակայանում հանդիպել էր Ալիևի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Միշելին՝ աշխատանքային այց կատարելու հրավերի համար։
«Շնորհակալություն հայտնելով Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար»՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է «բրյուսելյան ձևաչափի արդյունավետությունը»։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել այսօր կայանալիք եռակողմ բանակցությունների շուրջ՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների շուրջ»։
Որոշակի մանրամասների մասին տեղեկատվությունը հրապարակվել էր հանդիպումից շատ ավելի ուշ։