Վեսթ Հեմը պաշտոնապես հաստատել է կիսապաշտպան Դեկլան Ռայսի հեռանալը․ նա կմիանա Արսենալին
«Վեսթ Հեմը» պաշտոնապես հաստատել է կիսապաշտպան Դեկլան Ռայսի հեռանալն ակումբից։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել։
Կիսապաշտպանը միանում է «Արսենալին» ռեկորդային 105 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց։
««Վեսթ Հեմ Յունայթեդը» կարող է հաստատել, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ Դեկլան Ռայսը հեռանա ակումբից բրիտանական ռեկորդային տրանսֆերային արժեքի դիմաց:
Անգլիայի 24-ամյա կիսապաշտպանը հեռանում է «Մուրճերից»՝ ընդհանուր առմամբ 245 հանդիպում ունենալով ակումբի ավագ կազմում, վերջինը փառքով ավարտվեց անցյալ ամիս, երբ Պրահայում բարձրացրեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիայի լիգայի գավաթը՝ վերջ դնելով մեր՝ կարևոր մրցանակի 43-ամյա սպասումին»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
«Զինագործները» վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվորեն հետամուտ են եղել անգլիացի կիսապաշտպանին ձեռք բերելուն՝ նրան դարձնելով այս տրանսֆերային պատուհանի առաջնահերթ թիրախը: