Փաշինյանն ու Միշելը քննարկել են այսօր նախատեսված հանդիպման, նախորդ հանդիպումներում պայմանավորվածությունների կատարման հարցեր
Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով, Շառլ Միշելին է փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը։
Շառլ Միշելը երեկ էլ հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել այսօր Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ։
Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով ժամը 15-ին։