Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունը մի քանի հայտարարություն է արել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․
«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը արմատապես փոխել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման պայմանները։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման համար»։
ՌԴ ԱԳՆ-ից նաև նշում են՝ ստեղծված պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա․ «Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, ճգնաժամը կարող է իր հետ բերել ամենադրամատիկ հետևանքները»։
The post Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ ՌԴ ԱԳՆ appeared first on ԳԱԼԱ.