Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

ԼՂ հարցով բանակցություններին բոլոր կողմերը շտապում են․ մի իրավիճակ, որը հակասում է հայկական շահերին

Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է Tert.am-ի հարցերին։

 -Բարև Ձեզ, նախ Ձեզնից սկսենք։ Ինչպե՞ս է անցնում կալանավորված Արմեն Աշոտյանի օրը, ինչպե՞ս եք Ձեզ զգում, հնարավորություն ունե՞ք հետևելու ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձին։

-Երբ ամբողջ ուշքս, միտքս, ցավից Հայաստանի և Արցախի ներկայիս աղետաբեր իրավիճակն է, քո սեփական խնդիրները և անազատությունից բխող դժվարությունները, երկրորդ պլան են մղվում: Կարծես, կապել են ծառից և աչքիդ դեմը այրում են քո հարազատ օջախը: Տեղեկատվական հոսքերը խիստ սահմանափակ են, հասանելի հեռուստաալիքների ճնշող մեծամասնությունը կամ моя хата с краю սկզբունքով է աշխատում, կամ էլ վերածվել է հանցավոր իշխանությունների շարքային քարոզիչների: Սակայն անկախ առկա խոչնդոտներից, ձեռքս պահում եմ զարկերակի վրա, շատ կարդում եմ, ակտիվ գրում եմ և հրապարակում, փորձելով անգամ բանտախցից շարունակել պայքարը գաղափարական, տեղեկատվական, բարոյական հարթություններում:

-Ընդդիմադիր ուժերն ու հասարակության ընդդիմադիր հատվածը Ձեզ միանշանակ քաղբանտարկյալ է համարում, նաև նշում են, թե ինչու եք հենց դուք կալանքի տակ։ Ձեր կարծիքով ինչու՞ հենց դուք և ինչու՞ հենց այս փուլում։

-Օգտվելով Ձեր հարցից` նախ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իրենց սատարումն ու համերաշխությունն են հայտնել ինձ ու իմ ընտանիքին: Այն մարդկանց, որոնք չեն կերել «Աշոտյան հանցագործ» իշխանական անբարո կուտը: Այն մարդկանց, որոնք պայքարում են իմ և իմ առիթով` մյուս քաղբանտարկյալների ազատության համար: Այն մարդկանց, որոնք շարունակում են պայքարել նիկոլական կուրտիզանուհիների ռեժիմի դեմ: Տեղեկացա, որ ըստ սոցիալական հարցումների հայ հասարակության զգալի հատվածը ( մոտ 42% ) հավատում է, որ իմ դեմ դեռևս 2018-ից սանձազերծված և գնալով ավելի սրիկայաբարո և օրենքի հետ աղերս չունեցող հետապնդումը բացառապես քաղաքական է: Որքանով հասկանում եմ, ինձ կալանավորելու օգտին Նիկոլի համար վերջին փաստարկը եղել է ամիսներ առաջ իմ կողմից հրապարակված փաստաթղթի նախագիծը, ըստ որի, Արցախը պետք է բռնակցվի Ադրբեջանին և որի շուրջ հայ ժողովրդից գաղտնի բանակցում էր Փաշինյանը: Այն ժամանակ իշխանությունները փրփուրը երախներին փորձում էին լղոզել այդ փաստը, սակայն վերջերս լկտիաբար հենց այդ մոտեցումն են որդեգրել Արցախի հարցում:

-Ձեր փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել էր, որ ձեր վերաքննիչ բողոքը քննող դատավորը քավոր-սանիկական կապերի մեջ է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Ի՞նչ ակնկալիք ունեք բողոքի քննությունից։

-Իմ հետ շաղկապված այսպես կոչված քր. գործը ոտքից-գլուխ ֆեյք է` ներառյալ իմ ազատազրկման որոշումը և հիմնավորումները: Ոմանց համար գուցե շոկային է այդ իրողությունը ափաշքյարա ի ցույց դնելու իշխանական քայլերը, որոնցից է նաև Ձեր կողմից մատնանշված փաստը: Սակայն, բնական է, որ ոչ մի դրական ակնկալիք այդ վախկանալիայից լինել չի կարող: Գլխավոր դատախազություն, ՔԿ, հակակոռուպցիոն դատարանը և այլն`այս ամբողջ համակարգը ընդամենը պետական ռեպրեսիվ ապարատ է, մեխանիզմ, որի шестерка-ները իրար բերան թքած կյանքի են կոչում Նիկոլի բերանից արտաթորվող ցանկացած հրահանգ: Վերադառնալով Ձեր բուն հարցին` պետք է սպառել ներպետական ընթանակարգերը և հարցը տեղափոխել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

— Արցախի պետնախարարը  հայտարարեց համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին ու դիմեց հայաստանցիներին։ Միաժամանակ ուղերձում նշվում էր, որ Արցախն, ըստ էության, մենակ է մնացել։ Աջակցություն չկա  Հայաստանից, ՌԴ-ից ու միջազգային հանրությունից։ Ի՞նչ է սա նշանակում, արցախցիները յուրատեսակ վա-բա՞նկ են գնում, ու՞ր կտանի այս պրոցեսը։

-Բազմիցս ներողություն խնդրել եմ իմ արցախցի հայրենակիցներից, որ 2020-ի նոյեմբերից հետո դեռևս չենք կարողանում կասեցնել մեր մայրամուտը (լուսահոգի ընկեր Վահանի ականջը կանչի): Այսօր ևս ինձ շատ վատ եմ զգում, որ 120.000 հայ սողացող ցեղասպանության է ենթարկվում, իսկ ես, մենք իրենց գործնական աջակցություն ցուցաբերել չենք կարողանում: Փրկության բանաձևը ամիսներ առաջ ձևակերպել եմ այսպես «Ստեփանակերտը պիտի դիմանա, մինչև Երևանը փոխի», ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ արցախցիների շարունակական պայքարը և Հայաստանում իշխանափոխությունն է այս վերահաս կործանումից փրկվելու միակ տարբերակը: Ոստի ոչ միայն ողջունում են արցախցիների վճռականությունը, այլև իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում:

-Հայաստանցիներին դիմելով, իշխանությունի՞ց, թե հասարակությունից ակնկալիք ունեն արցախցիները։ Իշխանությունն արդեն ասել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հասարակությունը կարծես թե չի շտապում խոչընդոտել, ընդվզում չկա։

-Մասամբ Ձեր հարցի պատասխանն արդեն տվեցի: Կրկնվեմ, եթե Արցախը շարունակի պայքարը, բայց Հայաստանում շարունակվի դավադրությունների սև վարպետ Նիկոլի ռեժիմը, շանսերը շատ ցածր են: Եթե Երևանում իշխանափոխություն լինի, բայց արցախցիները հուսահատվեն, շանսեր չեն լինելու: Ձեռքը ձեռք է լվում, երկու ձեռքը` երես: Նիկոլը փորձում է երկրի փլատակների վրա մահվան պար պարել, բայց այդ պարը պարում է հրաբուխի վրա, որ ամեն պահ կարող է ժայթքել:

-Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում կայացավ։ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ հույս ունի այդ հանդիպմանը առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Օրեր առաջ Ալիևը խոսում էր Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում բանավոր ճանաչելը փաստաթղթով ամրագրելու մասին։ Արդեն մի քանի օր ինտենսիվ կրակում են սահմանին։

-Բրյուսելյան հանդիպման փաստը հարկ է դիտարկել և ռեգիոնալ և գլոբալ վերջին զարգացումների համատեքստում: Քանի մեզ շարունակում է ներկայացնել Նիկոլը, ոչ մի դրական ակնկալիք և ոչ մի հանդիպումից չի կարող լինել` Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն թե Փարիզ: Պարզապես ընթացող պրոցեսները լրացուցիչ արագացում են ստացել և բոլոր կողմերը շտապում են, մի իրավիճակ, որը արմատապես հակասում է հայկական շահերին: Մեզ պետք է շունչ քաշել, բայց մեզ ստիպում են փչել վերջին շունչը: Աշխարհը թքած ունի, թե Ադրբեջանը ինչ է անում, կարծելով, թե «Նիկոլ-վարչապետ» ունեցող ազգի հետ կարելի է անել ամեն ինչ: Հիշեցնեմ օրինակ, որ Վաշինգտոնյան վերջին հանդիպման ժամանակ էլ Ադրբեջանը կրկին սպանեց մի քանի հայի: Եվ, ինչ  պակաս էր Արարատ Միրզոյանը քսմսվում Բլինքենին և Բայրամովին:  Ունեմ նաև հիմնավոր տպավորություն, որ օգտվելով Ռուսաստանի «գլուխս խառն է, համբերեք» մոտեցումից, ներառյալ ներքաղաքական վերջին իրադարձություններից և Էրդողանի գեոպոլիտիկ ակրոբատիկայից, Նիկոլը և Ալիևը միասին կփորձեն «финишный рывок»  անել հենց արևմտյան թրեկ: Ի դեպ, վաղուց եմ ասել, որ Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը: Ալիևն ընդամենը կրկին հաստատեց այդ օրինաչափությունը:

-Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շարունակում է առաջարկներով հանդես գալ, թեև իշխանության կոշտ, արհամարհական արձագանքին ու թիրախավորմանը։ Վերջին տեսաուղերձում Օսկանյանը Փաշինյանին հորդորեց հայ ժողովրդի օրակարգով գնալ Բրյուսել, փոխել բանակցային նարատիվը և ասել, որ թեև ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն բանակցային օրակարգում անպայման պետք է հաշվի առնել, որ Արցախը Խորհրդային շրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել։ Արդյոք այս մոտեցումը բան կփոխի բանակցային սեղանին և արդյոք Փաշինյանը կհետևի հորդորին։

-Ինչով էր կարևոր Օսկանյանի նախաձեռնությունը: Շատ պարզ բացատրեմ: Իշխանությունները երկար ժամանակ է, ինչ իրենց քարոզչությամբ շեփորահարվող մանիպուլյացիաների շարքում օգտագործում են երկու սուտ

1.Իրավիճակն այնպիսին է, որ ով էլ լինի, նույն բանն է անելու Արցախի հարցով

2.Ընդդիմությունը միայն խոսում է, ոչինչ չի առաջարկում

Եվ ահա Օսկանյանի առաջարկը շատ արագ պայթեցնում է Նիկոլական այս երկու փուչիկները`դրսևորելով բովանդակության և պատասխանատվության մշակելու և վերցնելու պատրաստակամություն: Նախկին արտգործնախարարը յուրովի ապացուցում է, որ «թագավորը մերկ է»: Սա է պատճառը, որ իշխանական ոհմակը ընկել է գալարվածության մեջ և թույն է արտազատում այս կապակցությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

The post ԼՂ հարցով բանակցություններին բոլոր կողմերը շտապում են․ մի իրավիճակ, որը հակասում է հայկական շահերին appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России