Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում՝ առ ոչինչ է. Արցախի պետնախարար
Մեր երեկվանից մեկնարկած համաժողովրդական շարժման միջոցով կարողացանք այնպես անել, որ Հայաստանի ու դրանից դուրս ուշադրություն հրավիրվի Արցախի շուրջ ու դրա ներսում տեղի ունեցող աղետալի իրավիճակին:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշեց, որ Արցախում իրավիճակը շարունակում է աղետալի մնալ, ժողովուրդը ամեն օր կրում է զրկանքներ, որոնք օր-օրի ավելի ծանրանում ու խորանում են։
«Ուզում եմ միասին հայտարարենք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է»,-ասաց Ներսիսյանը։