Դուք և ձեր նման ոչնչությունները չեք որոշում, թե ով է իշխանությունը. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին
Դուք և ձեր նման ոչնչությունները չեք որոշում, թե ով է իշխանությունը:
Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ոչնչությունը դուք և ձեր նմաններն են, ովքեր ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում»,- ասել է նա:
Լրագրողի այն պնդմանը, որ Եռաբլուրում ոչնչություն իրեն են անվանել, նա պատասխանում է.
«Ոչինչ երևի իրանք կորուստներ ունեն, հարազատ են կորցրել, թող անվանեն: Քաղաքացիները տարբեր կորուստներ ունեն, դուք ի՞նչ կորուստ ունեք, եթե ունեք ես խոնարհվում են ձեր առաջ:
Ձեր հայրենիքը մեր հայրենիքը չի, փոխեք իշխանությունը, պետք է տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու, փոխեք իշխանությունը»,- ասել է նա: