ՄԱԿ-ի ԱԽ այսօրվա նիստում կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու վերաբերյալ, թե՞ ոչ. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցկայքի իր միկրոբլոգում հրապարակել է ռուս խաղաղապահների կողմից արցախցիների տարհանման կադրերը՝ նշելով, որ այս մարդիկ ստիպված էին լքել իրենց տները ու տարհանվել առանց տարրական իրերի:
«Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ է սպասվում։ Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու վերաբերյալ, թե՞ ոչ, կախված է առաջին հերթին Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՄԱԿ-ի ԱԽ մյուս բոլոր անդամներից», - գրել է Մարուքյանը:
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում ռուս խաղաղապահները տարբեր շրջաններից տարհանել են 5 հազար մարդու:
These people were forced to leave their homes and were evacuated by the Russian peacekeepers without any basic belongings. An urgent session is expected today at the UN Security Council. Will there be any resolution to protect these people, to restore their fundamental right to… pic.twitter.com/5O8cIg9IRe
— Edmon Marukyan (@edmarukyan) September 21, 2023