Եվլախում մեկնարկել է Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների հետ հանդիպումը
Բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը: Ռամին Մամեդովը Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է այս տարվա մարտին՝ Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։
ԱՊԱ-ի փոխանցմամբ, հանդիպմանը Ադրբեջանը ներկայացնում են նաև Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Բաշիր Հաջիևն ու հատուկ առաքելության աշխատակից Իլկին Սուլթանովը։
Ըստ ԱՊԱ-ի՝ ղարաբաղյան կողմը ներկայացնում են Սերգեյ Մարտիրոսյանը և Դավիթ Մելքումյանը (Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ)։
Հանդիպմանը մասնակցում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը։